Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է վերջին 13 տարիների ընթացքում աուկցիոններում ամենաթանկ գնով վաճառված 10 հագուստների ցանկը:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստը: 2011-ին այն վաճառվեց 4,6 մլն դոլարով:
Երկրորդ հորիզոնականում բեյսբոլիստ Բեյբ Ռուտայի մարզահագուստն է: Վերջինս ամսագրերից մեկի կողմից ճանաչվել էր դարի լավագույն մարզիկ: 2012-ին նրա մարզաշապիկը վաճառվեց 4415 658 դոլարով:
Ցին դինաստիայի Ցյանլունա կայսեր (ապրել է 1711-1799 թթ.) զգեստը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Այն զարդարված է մանր ադամանդներով: 2006-ին զգեստը վաճառվեց 1,9 մլն դոլարով:
Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի կարմիր բաճկոնը, որով երգիչը նկարահանվել էր իր երաժշտական տեսահոլովակներից մեկում, գնվեց նրա երկրպագուներից մեկի կողմից՝ 1,8 մլն դոլարով:
Դերասանուհի Օդրի Հեփբյորնի երկար սև զգեստը, որով նա նկարահանվել է «Նախաճաշ Թիֆաննի մոտ» ֆիլմում, վաճառվեց 923 187 դոլարով:
7-8-րդ դարերում պատրաստված մետաքսե տաբատը զբաղեցնում է վեցերորդ հորիզոնականը: Այն վաճառվել է 388 726 դոլարով 2012-ին:
Արքայադուստր Դիանայի երեկոյան զգեստը վաճառվեց 301 977 դոլարով. այն Դիանայի ամենաթանկ վաճառված զգեստն է:
Ութերորդ հորիզոնականում հանրահայտ դերասան Չարլի Չապլինի գլխարկն է: Աուկցիոնում այն վաճառվել է 135 000 դոլարով: Սա մինչ այժմ ամենաթանկ գնով վաճառված գլխարկն է:
Էլիզաբեթ Թեյլորի երեկոյան պիջակը վաճառվեց 128 500 հազար դոլարով:
Ցանկը եզրափակում է «Կազինո Ռոյալ» ֆիլմում Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգի կրած լողավարտիքը: Այն վաճառվել է 71 876 դոլարով: