Ռուսական էստրադայի երգչուհի Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշում է իր ծննդյան տարեդարձը: Հայտնի երգչուհին դառնում է 64 տարեկան: Ինչպես գրում է novostimira.com կայքը, այս առիթով ոչ մի տոնական միջոցառում չի սպասվում, քանի որ երգչուհին որոշել է իր ծննդյան տարեդարձը նշել ընտանիքի շրջապատում: Ալլա Պուգաչովայի հարազատները արդեն պատրաստում են նվերներ, որոնք սակայն գաղտնի են մնում: Կարելի է ենթադրել միայն երգչու ամուսնու' Մաքսիմ Գալկինի նվերը: Նա պատրաստվում է կնոջը ուղղաթիռ նվիրել: Մաքսիմը արդեն իրենց տան մոտակայքում նախօրոք թռիչքուղի է պատրաստել: