Արմեն Պետրոսյանը՝ նույն ինքը Մենչը, այսօր դարձավ 40 տարեկան: Life.panorama.am-ին հումորիստը տեղեկացրեց, որ 40-ամյակը չնշելու ժողովրդական ավանդույթի եւ աշխատանքային խիտ գրաֆիկի համկընկումից ելնելով՝ այսօր ծննդյան օրը նա չի նշի.
«Ասում են՝ 40-ամյակը չեն նշում, ես էլ այսօր կլինեմ այդ լոգիկայի մեջ, քանի որ աշխաատնքային օրս բավականին հագեցած է, այսինքն կարող էր լինել 39-ամյակս եւ կրկին չնշեի»,- նշեց Արմեն Պերտոսյանը:
Օրվա հերոսը այսօր իր ծննդյան օրը նշելուց զերծ կմնա, բայց անակնկալներից՝ ոչ. նրա խոսքերով՝ հատկապես երեխաները անակնկալներ սկսել են մատուցել դեռ 2-3 օր առաջ. «Անակնկալները սկսվել են դեռեւս 2-3 օր առաջ, արդեն հասցրել եմ ստանալ հետաքրքիր նվերներ, որոնցից ամենաթանկը երեխաներիս նվերներն են՝ փոքրիկներս իրենց ձեռքի աշխատանքներն են ինձ նվիրել, իսկ մեծ աղջիկս՝ Էլինան, նվիրել է հեռախոսի անվանական պատյան»,- պատմեց նա:
Շարունակությունը` այստեղ: