Այսօր խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր, երգահան, պրոդյուսեր և դերասանուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ալլա Պուգաչովան նշում է իր 70-ամյակը:

Բազմաթիվ շնորհավորանքներին միացել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պրիմադոնա Ալլա Պուգաչովան 2019 թվականի ապրիլի 17-ին Կրեմլյան Պետական պալատում հանդես կգա համերգով՝ նվիրված իր 70-ամյակին։

ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Ալլա Պուգաչովայի երգացանկում ընդգրկված են ավելի քան 500 երգեր՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եբրայերեն, ֆիններեն, ուկրաիներեն լեզուներով, իսկ նրա սկավառակագրության մեջ ներառված են ավելի քան 100 ձայնասկավառակներ, CD ու DVD սկավառակներ։ Ռուսաստանից ու նախկին ԽՍՀՄ երկրներից բացի Պուգաչովայի ձայնասկավառակները թողարկվել են նաև Ճապոնիայում, Կորեայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում ու Բուլղարիայում։ Նրա ձայնասկավառակների վաճառված օրինակների ընդհանուր քանակը գերազանցում է 250 միլիոնը։