Այսօր դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանի (Մկո) ծննդյան օր է։ Սիրված դերասանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով 44։

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։ Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։ Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ)։ Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Նկարահանվել է տարբեր ֆիլմերում և հեռուստանախագծերում։