Ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և գեղեցկուհի Վիկտորիա Բեքհեմը այսօր նշում են իրենց ամուսնության 15-ամյակը: Նրանք շատերի համար օրինակելի զույգ են համարվում: 15 տարի առաջ Լատրելստոուն իռլանդական դղյակում կայացավ նրանց հարսանեկան արարողությունը:
Սկզբում շատերն էին կասկածում նրանց միությանը, սակայն նրանք կարողացան ապացուցել բոլորին, թե ինչքան են միմյանց սիրում և դարձան ամենագեղեցիկ զույգերից մեկը: Այս ընտանիքին շատ երկրպագուներ են հետևում: Զույգի ամուսնության առթիվ ներկայացնում ենք նրանց լավագույն լուսանկարները, որոնք արվել են տարբեր տարիներին: