Լոս Անջելեսում կայացել է MTV Movie Awards 2013 կինոմրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նախկինում այն կայանում էր հունիսին, սակայն 2013-ից որոշվեց այն անցկացնել ապրիլին։ Այս շոուն աչքի է ընկել իր անակնկալներով, ողջ երեկոյի ընթացքում հյուրերը զարմացրել և կատակել են:

Լավագույն ֆիլմ է ճանաչվել Ջոս Ուիդոնի «Վրիժառուները», որը մրցանակներ է ստացել «Լավագույն ծեծկռտուք» և «Լավագույն չարագործ» անվանակարգերում։

Լավագույն դերասան- դերասանուհի են ճանաչվել Բրեդլի Կուպերը և Ջենիֆեր Լոուրենսը, որոնք մարմնավորել են «Իմ ընկերը խենթ է» ֆիլմի գլխավոր դերերը։

Տարվա հայտնություն-Ռեբել Ուիլսոն:

Տարվա պիոներ-Էմմա Ուոթսոն:

Լավագույն դերակատարումն առանց վերնաշապիկի- Թեյլոր Լոտներ:

Արարողությանը կայացել է «Քաղցած խաղեր» ֆիլմի երկրորդ մասի առաջին թրեյլերի համաշխարհային պրեմիերան։

Ցուցադրվել են նաև «Երկաթե մարդ 3»-ից նոր կադրեր, որի պրեմիերան ծրագրված է ապրիլի 18-ին։

MTV Movie Awards մրցանակ ընդհանուր առմամբ հանձնվում է 12 անվանակարգում, հաղթողները որոշվում են հանդիսատեսի քվեարկության արդյունքում։