Հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան Instagram-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա պատկերված է Կոստա Ռիկայում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո:
«Ես կոտրել եմ ծնոտս եւ կորցրել դիմային յոթ ատամներս։ Ես վեց վիրահատություն եմ տարել։ Ի շնորհիվ ատամներ չունենալու ես սովորեցի իսկապես սիրել ինձ եւ նայել իմ դեմքին»։
Ինչպես պարզվել է, այս ամբողջ ընթացքում, Տատյանան ստիպված է եղել ապրել առանց ատամների՝ սպասելով, թե երբ նրա օրգանիզմը պատրաստ կլինի օրթոդոնտիկ բուժման:
Տատյանան մոր՝ Լյուբով Ուսպենսկայայի հետ վեճերի մեջ է, աղջիկը նրան բռնակալ է համարում։ Պլակսինան նախընտրում է հոր հետ ապրել Ամերիկայում եւ չշփվել մոր հետ, ինչի մասին կես տարի առաջ աղջիկը հայտնել էր НТВ-ի «Звезды сошлись» հաղորդման ժամանակ, գրում է Teleprogramma.pro կայքը։