
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը ժամանել է Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի նկարահանումներին ու բրիտանացիներին լրջորեն զարմացրել տրանսպորտային միջոցով, որով ռեստորան է գնացել։ Richmond գոլֆ ակումբ ընթրիքի գնալու համար դերասանն ուղղաթիռ է ընտրել, գրում է 360TV-ն։
Քրուզը Մեծ Բրիտանիա բոլորովին վերջերս է մեկնել։ Նա այնտեղ է՝ մասնակցելու «Առաքելությունն աիրագործելի է» ֆիլմաշարի հերթական ժապավենի վրա աշխատանքը շարունակելու նպատակով։ Կառավարությունը կարանտինի պատճառով երկար ժամանակ նկարահանումներ անցկացնելու թույլտվություն չէր տալիս։