Ռուս երգչուհի Նադեժա Բաբկինան 70 տարեկանում չի դադարում հանրությանը զարմացնել երիտասարդ արտաքինով։ Բաբկինան ցույց է տվել, որ արտաքինի հետ էքսպերիմետներ է սկսել անել դեռ պատանեկության տարիներից։ Լուսանկարում Նադեժդա Գեորգիեւնան մանր հյուսքերով է։
«Չի կարելի ամբողջ կյանքում նույն կերպարով մնալ. դա ձանձրալի է ու դատարկ։ Այդ պատճառով դեռ երաժշտական ուսումնասարանում սովորելու տարիներին ես ակտիվորեն էքսպերիմենտներ էի անում արտաքինիս հետ՝ մեկ կարճ կտրում էի մազերս, մեկ վերածվում պլատինե շիկահերի, մեկ աֆրիկյան հյուսքեր անում»,- գրել է արտիստը։
Երկրպագուներին շոկի է ենթարկել, թե իրենց կուռքն ինչ տեսք է ունեցել երկար տարիներ առաջ: «Այս լուսանկարում հնարավոր չէ ճանաչել», «Որքան հիասքանչ, բնական… Ինչո՞ւ են հարկավոր այդ անհասկանալի շուրթերը, ատամները», «Կեցցեք։ Ես եւս միշտ էքսպերիմենտներ եմ արել ու չեմ վախեցել, չէ որ մազերը երկարում են։ Բայց դուք պարզապես հիասքանչ եք», «Ինչքան գեղեցիկ կին եք ցանկացած տարիքում, հիանում եմ», «Այնքան գեղեցիկ, բնական գեղեցկություն»,- հիացել են հետեւորդները։