Անֆիսա Չեխովան կրկին ուրախացրել է երկրպագուներին կրքոտ կադրերով։ Հաղորդավարուհին խորը դեկոլտեով լողազգեստով կերպարանք է ընդունել ջերմային աղբյուրի մեջ։
Ինստադիվան հանգստանում է Շամոնի-Մոնբլան լեռնադահուկային հանգստավայրում: Սեքսուալ կինը հաճախ է պարծենում ակտիվ ժամանցով։ Նա շատ է լողում, հաճախ կազմակերպում է անկեղծ ֆոտոշարքեր եւ ճաշակում խորտիկներ։
Չեխովան նկարահանվել է լեռնային բնապատկերների ֆոնին։ Նրա թիկունքում երեւում են ձյունածածկ լանջեր։ Դերասան Գուրամ Բաբլիշվիլիի նախկին կինը ներկայացել է խորը դեկոլտեով մուգ երանգի լողազգեստով։
Երկրպագուները հիացելե են Չեխովայի անկեղծ կերպարով եւ սեքսուալությամբ։ «Դուք Մերիլին Մոնրոյից ավելի գեղեցիկ եք, ասես աշխարհի 8 -րդ հրաշալիքը լինեք», «Շատ գրավիչ ու շշմեցնող տեսք ունեք», «Դուք կանացի կազմվածքի ու գեղեցկության իդեալ եք», - նշել են հետեւորդները: