Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը թափանցիկ բարձրակրունկներ է ընտրել։ Նա արձակել է մազերն ու լուսանկարը հետեւյալ կերպ մեկնաբանել. «Գեղեցիկ երկինք»։ Հետեւորդները շտապել են դրական խոսքեր գրել. «Ինչպես միշտ, շլացնող», «կատարյալ գեղեկություն»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կարմիր, ծաղկային պրինտով տոպ էր կրում, որն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Իջինը պարզ սանրվածք էր ընտրել ու վառ դիմահարդարում, որի ընթացքում ընդգծել էր շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու բազմաթիվ հոճայոխսություններ արել. «Կին կրակ», «խոսքեր չկան»։