Բրիտանացի սուպերմոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելը, որն օրերս նշել է 50-ամյակը, արխիվային լուսանկար է հրապարակել, որում աֆրիկյան հագուստ է կրում առանց ներքնազգեստի։

Լուսանկարը հրապարակվել է Աֆրիկայի օրվա առիթով։ Մոդելը լուսանկարվել է առանց կրծկալի, իրանին սեւ զարդ է կրում, իսկ մերկ կրծքի մի մասը ծածկել է ձեռքով։

 

«Շնարհավոր Աֆրիկայի օրը»,- հրապարակումը մակագրել է Քեմփբելը՝ օգտագործելով #NAOMIAFRICA հեշթեգը։ Հետեւորդները հիացել են նրա արտաքինով, ինչի մասին գրել են հրապարակման մեկնաբանություններում, որն ավելի քան 300 հազար լայքի է արժանացել։ «Լեգենդար լուսանկար», «Շնորհավորում եմ նաեւ քեզ, թագուհի», «Շատ գեղեցիկ», «Դու իմ ոգեշնչումն ես, Նաոմի»,- գրել են երկրպագուները։