Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, որոշել է նախընտրական ծրագիր թողարկել հոգեբական խնդրի սրման պատճառով։
Քարդաշյան ընտանիքին մոտ կանգած աղբյուրի խոսքով՝ Ուեսթի մոտ բիպոլյար խանգարում է ախտորոշվել։ Նա ծանր նոպաներ ունենում է տարվա ընթացքում մեկ անգամ։ Երգիչն այժմ հերթական նոպայի պիկն է ապրում։
Նախագահական ծրագիրն ու կցկտուր հարցազրույցը Forbes-ի համար սաստկացած խանգարման նշաններ են։ Այդ հարցազրույցում Քանյեն շատ է խոսել Թրամփի, Բայդենի, Աստծո մասին, ինչպես նաեւ պնդել, որ հիվանդացել է COVID-19-ով եւ որ նոր կուսակցություն է հիմնել «Ծննդյան օր» անունով, գրում է TMZ-ն։
Ի դեպ, օգտատերերը եւս կասկածներ են հայտնել։ Նրա Twitter-յան հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները կոչ են արել ստուգել ռեփերի հոգեկան վիճակն ու օգնել նրան։ Ռեփերն, օրինակ որոշել է փոխել Սպիտակ տան կառավարման կառուցվածքը։ Նրա կարծիքով՝ այն հարկավոր է նմանեցել Վականդուի կառուցվածքին՝ մտացածին երկիր ֆիլմից։