«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել։ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը հմայիչ կերպարում է։ Նա սպիտակ շապիկ է կրում եւ հավաքել է մազերը։ Լուսինեն նախապատվություն է տվել նուրբ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ: