Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում։ Շուշաննան, որը սպասում է առաջնեկի ծնունդին, արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։