34-ամյա Օլգա Բուզովայի 27-ամյա սիրեցյալը պարտվել է գրազը։  Արդյունքում նա ստիպված է եղել պահել երգող հաղորդավարուհուն տված խոստումը։

Օլգան եւ Դավիթ Մանուկյանը գրազ են եկել, որ բլոգերը կնիհարի մինչեւ 85 կգ։  Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում, բայց հետո ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով տղամարդու մոտ խնդիրներ առաջացան։

Նա դադարել է մարզադահլիճ հաճախել եւ կարողացել է նիհարել միայն մինչեւ 92 կիլոգրամ։ Պարտվելու դեպքում Դավիթը խոստացել էր սափրել գլուխը։

Մանուկյանին ոչինչ չէր մնում անել, քան պահել սիրեցյալին տրված խոսքը։ Նման պատասխանատու քայլը կարանտինային շրջանում նա վստահել է հենց Օլգային:

Նա ձեռքերում բավականին անվստահ էր պահում սափրիչ մեքենան, բայց, այնուամենայնիվ, սանրվածքի սկիզբը դրեց։ Վերջնական կետին Դավիթն արդեն ինքնուրույն է հասել։

«Տղամարդն ասաց, տղամարդն արեց», - Instagram-ում գրել է Մանուկյանը։  Նա կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցում պատկերված է սիրեցյալի կողքին, բայց արդեն նոր իմիջով։