Օլգա Բուզովան սկսել է փոշմանել, որ սոցցանցերում մի շարք մարտահրավերների է մասնակցում: Այսօր նա ստիպված էր փչացնել իր սանրվածքը գրազի պատճառով: Բանն այն է, որ բլոգեր Հուսեյն Հասանովը մասնակիցներին հանձնարարել էր մազերի մի մասը սափրել: Օլգան հենց տեսախցիկի առջև մկրատը վերցրել և կտրել է խոպոպիկները:

 

«Երբեք չէի մտածի, որ կմասնակցեմ այսպիսի մարտահրավերների, որոնք վերահսկողությունից դուրս են: Բայց ես ուժեղ եմ և գիտեմ, որ դուք կաջակցեք ինձ: Շնորհակալ եմ ինձ անսպառ սիրելու համար: Ես դա գնահատում եմ, ես սիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին: Աղջկա համար սա դժվար որոշում էր, բայց ես կարողացա», - այսպես է մեկնաբանել իր արարքը երգչուհին: