Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում գրավիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ժանեկավոր տոպ է կրում, սեւ տաբատ ու պիջակ։ Նա լայնեզր գլխարկ է ընտրել, կերպարն ամբողջացրել գեղեցիկ շպարով։ Իննայի էջը լի է դրական մեկնաբանություններով։ «Տարբերվող», «պարզապես թագուհի»,- գրել են օգտատերերը։
Ավելի վաղ Իննան ներկայացել էր նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա կրում էր սեւ բլուզ, վանդակավոր պիջակ։ Նա արձակել էր մազերն ու մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Իննան հարց էր ուղղել հետեւորդներին․ «Ինձ պատմեք ձեր առօրյայի մասին այս օրերին... Մենք աշխատում ենք, կյանքը նույն հունն ունի նույնիսկ արտակարգ դրության պայմաններում, իսկ դուք ի՞նչ եք անում ամբողջ օրը»։