Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով ու ցույց տվել ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Իննան, որը «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում էր գլխավոր հերոսուհու կերպարը, գունավոր վերնազգեստ է կրում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել. ընդգծված են շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ սանրվածքն ու ոճային ակնոցը։
Օրեր առաջ հրապարկված կադրերում դերասանուհին վառ հագուստ էր կրում։ Իննան նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ «Մուննաթ»,- մեկնաբանություններում գրել էր նա։ Դերասանուհու էջը լի էր հաճոյախոսություններով։ «Ամենանուրբ»,- գրել էր օգտատերերից մեկը։