Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։
«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է գարնանային, վառ կերպարում։ Դերասանուհին կրում է ջինսե տաբատ, ջինսե պիջակ, սպիտակ վերնաշապիկ, կերպարն ամբողջացնում են սպորտային, գունավոր կոշիկներն ու գլխարկը։
Արցախում արված լուսանկարներին կից Իննան կատարել է հետեւյալ գրառումը․ «Սարյան փողոցից թե հոգնեք՝ եկեք Արցախ, էստեղ ամեն օրն է գինու փառատոն...»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա սեւ կիսատաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ, որն ընդգծել էր սլացիկ ոտքերը։ Հրապարակմանը կից Իննան գրել էր․ «Արվեստը քո մեջ... ու դու արվեստում...»։