Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Իննան բաց գույնի վերարկու է կրում։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել։ Իննայի ձեռքին Էլիֆ Շաֆաքի ստեղծագործությունն է, որից դերասանուհին մեջբերում է արել մեկնաբանություններում. «Գոնե տեսականորեն հասկանում էր՝ ինչ է սիրահարվելը, ընտանիք կազմելը, աշխատանքային կյանք մտնելը։ Բայց զվարճանալ, ուրախանալ, հանգստանալ․․․ դրանց մասին ոչինչ չգիտեր։ Գրքերն էին նրա հայրենիքն ու միևնույն ժամանակ աքսորի աշխարհը»։