Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Արցախում։ Մեկնաբանություններում հմայիչ դերասանուհին նշել է, որ յուրաքանչյուր այցով սերն ավելի է ամրապնդվում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Արցախ՝ ամեն այցով էլ ավելի ամրապնդվող իմ սեր... Արցախից հետեւորդներ ունե՞մ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդներն արձագանքել են հրապարակմանը՝ չմոռանալով հաճոյախոսություններ անել Իննային։

 

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր մեքենայում։ Իննան մուգ գույնի, հետաքրքիր նախշերով զարդարված հագուստ էր կրում։ Նա մեղմ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։