Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին Instagram-ի հետեւորդներին պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինի մեջ գտնվելով: Դրա համար նա կիսվել է ֆոտոշարքով, որում սեքսուալ հագուստով պառկած է մեծ մահճակալին։ Ավելի մեծ տպավորության համար աղջիկը մի քանի գիրք է վերցրել եւ ակնոց է կրում:
«Սուրճ եմ խմել, մի քանի լուսանկար եմ արել, թունայով բուտերբրոդ եմ կերել, շպարվել եմ, մի քիչ կարդացել եմ։ Այո, եւ այդ ամենը անկողնում», - պարզաբանել է Ռատակովսկին։
«Աստված իմ, փրկեք։ Ինչպիսի գեղեցկուհի», «Ես կարծում էի, որ նա պարզապես գեղեցիկ է, բայց ոչ: Նա նաեւ խելացի է», «Ես երազում եմ այսպիսի կազմվածքի մասին։ Էմիլի, դու հիանալի ես», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։