Էմիլի Ռատակովսկին նոր տպավորիչ կերպար է կազմել։ Մոդելը մեկ կերպարում հմտորեն համադրում է միանգամից մի քանի թրենդներ:
Մոդելը վերջերս տեղափոխվել է Լոս Անջելես, սակայն նա, այնուամենայնիվ, ստիպված է եղել ժամանակավորապես վերադառնալ Նյու Յորք՝ ավարտին հասցնելու իր գործերը։ Էմիլին չի դիմացել սթրիթսթայլի աստղ չդառնալուն՝ քաղաքի փողոցները դարձնելով հանպատրաստից պոդիումի։
Մերկանալու սիրահար աստղը կրում է երկարաթեւ, խորը դեկոլտեով տոպ։ Նման գայթակղիչ բլուզն ընդգծում է նրա փարամ կուրծքը՝ դրանով գրավելով բոլորի ուշադրությունը։
Գեղեցկուհին կերպարն ամբողջացրել է դեղին ու կարմիր երանգների ծաղկային պրինտով թեթեւ մինի կիսաշրջազգեստով։ Էմիլին կերպարն ավարտին է հասցրել մարզակոշիկների օգնությամբ, իսկ զարդերից նախընտրել է խոշոր կախազարդով ոսկե շղթա եւ թրենդային արեւային ակնոցով:
Դերասանուհուն այնքան է դուր եկել իր նոր աութֆիթը, որ Instagram-ում կիսվել է իր լուսանկարով։ Երկրպագուները հիացել են․ «Գեղեցկուհի, դու հիանալի ես», «Կրքտ կին», - գրել են նրանք։