Ամերիկացի գերմոդել, դերասանուհի եւ դիզայներ Էմիլի Ռատակովսկին գովազդել է Inamorata Woman ներքնազգեստի սեփական բրենդի նոր շարքը: Աղջիկը դեկտեմբերի 13-ին լուսանկար է հրապարակել իր Instagram-օգտահաշվում:
Լուսանկարում 28-ամյա մոդելը կեցվածք է ընդունել սեւ ժանյակավոր կոմպլեկտով: Ռատակովսկու կերպարի համար ոճաբաններն ընտրել են բնական դիմահարդարումը, արձակ ու թեթեւակի գզգզված մազերը, ինչպես նաև բեժագույն մանիկյուր: Զարդերից աղջիկը կրել է ադամանդներով զարդարված իր նշանադրության մատանին եւ բարակ թեւնոց: Երկրպագուների մեծամասնությունը գովաբանել են դերասանուհու արտաքինը: «Դու ընդհանրապես իրակա՞ն ես», «Երազանքների աղջիկ»,-հիացական խոսքեր են ասել սոցցանցերի օգտատերերը: