Անջելինա Ջոլին եւ նրա դուստրը՝ Շայլո Ջոլի-Փիթը, որը ծնվել է Բրեդ Փիթի հետ ամուսնությունից, անհանգստացրել են երկրպագուներին։ Վերջին շրջանում 44-ամյա դերասանուհին եւ 13-ամյա դուստրը շատ հյուծված են։ Եվ այս ամենը տեղի է ունենում անվերջ ասեկոսեների ֆոնին, որ աղջիկը պատրաստվում է սեռափոխության վիրահատության։
Անջելինա Ջոլին եւ Շեյլոն արագորեն կորցնում են քաշը: Հոլիվուդյան աստղի խնդիրները կապված են նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության հետ։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել դրա հետ։
«Անջելինայի շրջապատից ոչ ոք չի կարող հիշել, թե երբ է նա վերջին անգամ լիարժեք ճաշելիս տեսել։ Սնունդը վերջին բանը, ինչի մասին նա մտածում է։ Դերասանուհին սնվում է միայն մրգերով եւ լիտրերով սուրճ է խմում», - Radar Online-ը մեջբերում է իրազեկ աղբյուրին։
Միեւնույն ժամանակ, հայտնի աստղերի երեխայի վիճակն ավելի լուրջ է: Արդեն երկրորդ տարին է, ինչ Շայլոն հորմոնալ թերապիա է անցնում Սանտա Մոնիկայի մասնավոր կլինիկաներից մեկում, որպեսզի արգելափակի կանանց հասունացման գործընթացները եւ որքան հնարավոր է շուտ տրանսգենդերային անցում կատարվի: Հաբեր, որոնք խմում աղջիկը, հանգեցնում է քաշի կորստի։ Վերջին լուսանկարներում նա նկատելիորեն հյուծվել է, իսկ նրա ոտքերը լուցկու հատիկներ են հիշեցնում։