Նախորդ տարի Քարդի Բին դարձել է հոկտեմբերին փարիզյան Նորաձեւության շաբաթվա ամենաազդեցիկ հայտնիներից մեկը, որի ընթացքում բոլորը քննարկում էին նրա՝ Chanel, Thom Browne եւ Richard Quinn ապրանքանիշերի հագուստը։
2020թ.-ը բացառություն չէ։ Տղամարդկանց նորաձեւության շաբաթվա ընթացքում, որն այժմ տեղի է ունենում Փարիզում, երգչուհին եւս ուշադրության կենտրոնում է եղեl։ Միայն դժվար թե որեւէ մեկը համարձակվի նրա հագուստը լավագույնը համարել։ Laundered Works Corp շոուին, որը կազմակերպվել էր Քարդի Բիի ամուսնու՝ ռեփեր Offset-ի կողմից, նա թափանցիկ, սեւ կոմբինեզոն է կրել եւ գանգի պատկերով բալակլավ։
Քարդին, սակայն, հիացած է իր տարօրինակ հագուստով եւ սոցիալական ցանցի իր էջում դրանով բազաթիվ լուսանկարներ է տեղադրել։