«Время» հաղորդման վարող Եկատերինա Անդրեեւան 58 տարեկանում շքեղ տեսք ունի։ Եվ նա հերթական անգամ ապացուցել է դա՝ լողազգեստով լուսանկար հրապարակելով Շվեյցարիայում էլիտար հանգստավայրից, ուր այժմ հանգստանում է։ Instagram-ի նրա հետեւորդները հիացել են ու հեռուստահաղորդավարուհուն հավերժահարս անվանել։
«Երբ ես ցանկանում եմ թարմանալ, գլխով սուզվում եմ հանքային ջրում։ Եվ սառնամանիքին նստում եմ տաք հախճասալին»,- գրել է Անդրեեւան։
Ընդ որում, աստղը հայտարարել է, որ հենց լեռնադահուկային հանգստավայրերն են օգնում պահպանել տոնուսը։ Հաղորդավարուհու խոսքով՝ ծովերը չեն կարող մարմինը կարգի բերել։ «Ես պաշտում եմ ձյունն ու սառնամանիքը»,- խոստովանել է 58-ամյա հաղորդավարուհին։
Հետեւորդները հաճոյախոսություններ են արել Անդրեւային։ «Գեղեցիկ աղջիկ։ Կատյա, Դուք հիասքանչ եք», «Կատերինան ջրահարսի է նման», «Դիցուհի», «Հավերժահարս»։