Օրերս Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը Բեւեռլի Հիլզում մթերք գնելու համար։ Երկար ժամանակվա ընթացքում 22-ամյա Քայլի Ջեններն առաջին անգամ որոշել է փողոց դուրս գալ առանց դիմահարդարման եւ կեղծամների՝ ցուցադրելով իր բնական գեղեցկությունը։ Ջենների լուսանկարները հրապարակել է բրիտանական The Daily Mail-ը։

B. Velvet@BeyonceLeague
 
 

The way that Quarantine has turned Kylie Jenner back into a white girl

View image on TwitterView image on TwitterView image on Twitter
 
59.1K people are talking about this
 

Կադրում երկրպագուները «չեն ճանաչել» Ջեններին՝ ծաղրելով իրականում եւ Instagram-ում նրա արտաքինի տարբերությունները։

«Եթե կոսմետիկա եւ ֆիլտրեր գոյություն չունենային, նա կաշխատեր «Taco Bell-ում (արագ սննդի ռեստորանների ցանց)», «Դիմահարդարումն ու ֆոտոշոփը հրաշքներ են գործում», «Ինչ ուժ ունի դիմահարդարումը», «Աստված իմ, կարծես երկու տարբեր մարդիկ լինեն»,- մեկնաբանություններում գրել են զարմացած հետեւորդները։

 

Ավելի վաղ «Forbes» ամսագիրը երկրորդ անգամ Քայլի Ջեններին ճանաչել էր աշխարհի ամենաերիատասրդ միլիարդատերը։ Մոդելը ցանկում առաջին անգամ հայտնվել է 2019թ.-ի մարտին, ապա ամրապնդել է իր դիրքերը, երբ 600 մլն դոլարով վաճառել է իր կոսմետիկայի ապրանքանիշի 51 տոկոսը։ Այս գործարքի շնորհիվ 22-ամյա Ջենների բիզնեսն արժե 1,2 մլրդ դոլար։