Ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, լուսանկարներ Է հրապարակել թափանցիկ տոպով: Կադրերը հայտնվել են Instagram-ում նրա պաշտոնական օգտահաշվում:

Լուսանկարների շարքում մոդելը լողափին, արմավենու մոտ, կեցվածք Է ընդունել սպիտակ անդրավարտիքով եւ բաց մեջքով սպիտակ տոպով, որի տակից երեւում Է նրա կուրծքը: Հադիդի կերպարը լրացրել են Chrome Hearts ամերիկյան բրենդի ոսկյա ժամացույցը, շղթան եւ ակնոցը, որոնց ստեղծման վրա աշխատել Է Հադիդն ինքը:

«Արծաթից պատրաստված նուրբ վարդագույն երանգով ակնոցը բոլոր z հրեշտակների համար Է»,-լուսանկարին կից գրառում Է կատարել գերմոդելը: