Հանրաճանաչ մոդել Բելլա Հադիդը «Elle» ամսագրի համար գայթակղիչ ֆոտոշարքում է նկարահանվել: Լուսանկարներն աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Ամսագրի համար մոդելը մի քանի անկեղծ հարդերձանք է ընտրել: Լուսանկարներից մեկում Հադիդը կեցվածք է ընդունել ջրի շիշը ձեռքին և սպիտակ տոպով, որի մեկ կոճակն է կոճկված և տեսանելի է մերկ կուրծքը:

Աստղը նկարահանվել է նաև թափանցիկ շագանակագույն զգեստով՝ կանգնած լողափի ցնցուղի տակ: Լուսանկարներից մեկում թափանցիկ թաց կտորի տակ երևում է աստղի ամբողջովին մերկ կուրծքը: