Ռուս մոդել Անաստասիա Կվիտկոն, որն ավելի հայտնի է որպես «ռուս Քարդաշյան», Instagram-ի իր էջում հրապարակել է հերթական անկեղծ լուսանկարը:
Լուսանկարը, որտեղ 25-ամյա մոդելը հետեւորդներին ցույց է տալիս տպավորիչ ու գայթակղիչ կազմվածքը, բառացիորեն պայթեցրել է համացանցը: Լուսանկարում Անաստասիան կերպարանք է ընդունել ավազին պառկած։ Կրում է դեղին բիկինի, արձակել է վարսերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։
Անաստասիա Կվիտկոյի բազմաթիվ հետեւորդները չեն դադարում հիանալ նրա առանձնահատուկ կազմվածքով: Այս փաստը հաստատում են «ռուս Քարդաշյանի» հասցեին հնչեցված հազարավոր հիացական մեկնաբանությունները։
«Դու հմայիչ ես այդ դեղին բիկինիով», «Վաու, մինիոն», «Շատ գրավիչ աղջիկ ես», «Դու աշխարհի ամենագեղեցիկ կին ես», «Զգացմունքայնության Աստվածուհի», - գրել են մոդելի 10 միլիոնանոց երկրպագուների բանակի ներկայացուցիչները։