Ղազախստանցի պրոֆեսիոնալ վոլեյբոլիստուհի Տատյանա Դեմյանովան հիացրել է Ինստագրամի իր հետևորդներին նոր ֆոտոշարքով:
Korrespondent-ի հաղորդմամբ` դեռ վերջերս 25-ամյա գեղեցկուհին բողոքում էր, որ իր կյանքում դժվար ժամանակաշրջան է և չի ցանկանում ոչնչով կիսվել համացանցում: Սակայն, կարծես թե, «սեւ գիծն» արդեն ետևում է:
Մարզուհին հրապարակել է կրքոտ լուսանկարների շարք, որոնցում ներկայացել է դոբերման ցեղատեսակի շան հետ:
«Ծանոթացեք, այս գեղեցիկի անունը Տայրոն է: Ես սիրահարվել եմ նրան առաջին հայացքից: Նրա հետ ֆոտոսեսիան աշխատանք չէ, այլ մի մեծ հաճույք,- ֆոտոշարքին կից նշել է Տատյանան: