Քարդաշյան հայտնի ընտանիքի ներկայացուցիչ Քորթնին գեղեցկության, ֆիթնեսի, սննդի, ճանապարհորդությունների, նորաձեւության, ինտերյերի եւ շատ այլնի մասին պատմող Poosh նախագծի սեփականատերն է։ Ապրանքանիշի խորագրերից մեկի համար լուսանկարվել է նրա քույրը՝ Քլոե Քարդաշյանը։

Դստեր՝ Թրուի լույս աշխարհ գալուց հետո հեռուստաաստղը ոչ միայն վերականգնել է կազմվածքը, այլեւ կատարելագործել այն։ Եթե նախկինում Քորթնիի եւ Քիմի մարմինները կանացի գեղեցկության էտալոններ էին, այժմ «Քարդաշյանների ընտանիք» շոուի երկրպագուներն առաջին տեղում են համարում Քլոեինը։ Իմանալով դա՝ Քլոեն սիրում է հարմար առիթի դեպքում պարծենալ սլացիկ կազմվածքով։

Քլոեն մասնակցել է քրոջ նախագծին՝ կիսվելով իր փլեյլիսթով։ Instagram-ում Poosh-ի էջի նկատմամբ ուշադրություն գրավելու համար հայտնվել է հեռուստաաստղի զգացմունքային լուսանկարը։ Կադրում Քարդաշյանն ամբողջությամբ մերկ է։ Նա նստած է անկողնում, մարմինը փակել է ծածկոցով՝ ցուցադրելով սեքսուալ հատվածները։

Хлои и Кортни Кардашьян

Հետեւորդներն անուշադրության չեն մատնել լուսանկարը։ Մեկնաբանությունների հատվածում Քլոեին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել, ինչպես նաեւ հիացական տողեր գրել երաժշտության մասին, որը նա խորհուրդ է տվել։

«Դիցուհի», «Հիասքանչ է», «Ինձ շատ է դուր գալիս նրա առավոտյան դրական փլեյլիսթը։ Միանգամից հրաշալի տրամադրություն», «Նրբություն ու կիրք մի լուսանկարում»,- գրել են հետեւորդները։

Նախորդ տարի Քլոեն մայր է դարձել։ Երեք ամսվա ընթացքում նրան հաջողվել է ազատվել ավելի քան 15 կիլոգրամից։ Այժմ նա ուրիշներին է օգնում նիհարել։