Ամերիկացի մոդել եւ ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը Տրիստան Թոմփսոնին առաջարկել է տեղափոխվել իր մոտ մոր մահից հետո։ Այս մասին հայտնում է The Messenger-ը՝ հղում անելով The Kardashians շոուին։
Քլոե Քարդաշյանը շոուի նոր դրվագում պատմել է, որ բասկետբոլիստն իր 16-ամյա եղբոր՝ Ամարիի հետ միասին տեղափոխվել է իր մոտ։
«Անպայման չէ ինձ լավ վերաբերվես, որպեսզի ես լավ վերաբերվեմ քեզ, ես այդպես չեմ դաստիարակվել: Գիտեմ, որ բոլորի համար դժվար է հավատալ, բայց ես սիրում էի Անդրեային եւ սիրում եմ Տրիստանին: Ես սիրում եմ Ամարիին։ Դա այն է, ինչ անում է ընտանիքը: Իսկ ես եւ Տրիստանը ընտանիք ենք, եւ մենք ընտանիք ենք լինելու մինչեւ մեր կյանքի վերջը»,- եզրափակել է Քարդաշյանը։
Մայիսի սկզբին հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը վերջապես որոշել են իրենց 9 ամսական որդու անունը։ Երկար բանավեճերից հետո զույգը տղային անվանել է Թաթում Ռոբերտ։ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Քլոեն եւ Տրիստանն այնքան ժամանակ են պահանջել իրենց կրտսեր որդու համար անուն ընտրելու համար, քանի որ նրանք ցանկանում էին, որ այն լինի «անսովոր, ոչ շատ ճկուն եւ սկսվի «T» տառով։
«Երկար ժամանակ նրանք չէին կարողանում կողմնորոշվել՝ իրենց որդուն անվանել Թաթում Ռոբերտ, թե Ռոբերտ Թաթում։ Ընտանիքի որոշ անդամներ ավելի շատ կողմ են եղել Ռոբերտին՝ հարգելու Քլոեի հորը՝ Ռոբ Քարդաշյանին»,- պատմել է ինսայդերը։