Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր միկրոբլոգում՝ շնորհավորելով ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի ծննդյան տարեդարձը:
«Ես սիրում եմ քեզ քո ուժեղ կամքի համար, որ դու անում ես այն ամենը, ինչ քո հոգին ուրախ է դարձնում: Սիրում եմ քո՝ երեխաների նկատմամբ տացած սիրո և լավագույն ավագ քույրիկը լինելու համար»,- ֆոտոշարքին կից գրել է Քիմը՝ նշելով, որ շնորհակալ է նրա հետ ունեցած հիշողությունների համար:
Քիմը նաև գրել է, որ չի համբերում, թե երբ է կարանտինն ավարտվելու, որպեսզի կարողանան միասին նշել Քորթնիի տարեդարձը:
Հրապարակված լուսանկարներից մեկում Քորթնին պատկերված է ներքնազգեստով, կադրերից մեկում էլ Քարդաշյան քույրերը Հայաստանում են:
Նշենք, որ Քորթնի Քարդաշյանը 41 տարեկան է: