40-ամյա Քորթնի Քարդաշյանն ընտանիքի հետ հանգստանում է Իտալիայում։ Հեռուստաաստղը վայելում է արեւն ու կիսվում գայթակղիչ լուսանկարներով։
Քարդաշյանների ավագ քույրը ստեղծել է սեփական կայքը՝ Poosh։ Դրա օգնությամբ նա մտադիր է պատմել դեմքի ու կազմվածքի խնամքի մասին, ինչպես նաեւ ապրանք ու ծառայություններ վաճառել։ Քորթնին յուրօրինակ կերպով ուշադրություն է գրավել իր նոր ծրագրի նկատմամբ։
Քորթնին որոշել է ամբողջությամբ մերկանալ՝ սեփական օրինակով ցույց տալու համար իր ապրանքանիշի արտադրանքի ազդեցությունը մարմնի վրա։ Նա լուսանկարվել է լողավազանում՝ ցուցադրելով իդեալական մաշկն ու կազմվածքը։
Հեռուստաաստղը կիսվում է նաեւ գեղեցիկ լուսանկարներով, որոնք արվել են Սարդինիայում հանգստի ընթացքում։ Քորթնին նորաձեւ լողազգեստով ցույց է տվել կանացի կազմվածքը։
NEWS.am STYLE