Քիմ եւ Քլոե Քարդաշյանները շնորհավորել են իրենց ավագ քրոջը՝ Քորթնիին հղիության կապակցությամբ։
Այն բանից հետո, երբ Քորթնի Քարդաշյանը հայտնեց, որ երեխայի է սպասում իր ամուսնուց՝ Թրեւիս Բարքերից, նրա քույրերը շտապեցին կիսվել իրենց ուրախությամբ:
«Շնորհավորում եմ։ Մենք երեխա ենք ունենալու», - գրել է 42-ամյա Քիմն իր Instagram-ի Stories բաժնում՝ տեսանյութի վերահրապարակման ներքո, որը 44-ամյա Քորթնին եւ 47-ամյա Բարքերն ի սկզբանե տարածել էին Instagram-ում: Դրանում երեք երեխաների մայրը հաստատել է իր հղիությունը։ Համերգի ժամանակ Քորթնին հանդիսատեսի շարքերում կանգնած վեր է բարձրացրել ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Թրեւիս, ես հղի եմ»:
Միեւնույն ժամանակ, 38-ամյա Քլոեն շնորհավորել է ապագա ծնողներին՝ նշելով. «Ես Ձեզ եւ երեխային շատ եմ սիրում»:
Քորթնին եւ Բարքերն ամուսնացել են Պորտոֆինոյում մայիսի 22-ին։ Զույգը «փորձնական» հարսանիք է անցկացրել Լաս Վեգասի One Love Wedding մատուռում 2022 թվականի «Գրեմմի»-ից հետո: Մասնավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին։
Այդ տարվա մայիսի 15-ին նրանք պաշտոնապես ամուսնացան Կալիֆորնիայի դատարանի կառույցում։ Աղբյուրը PEOPLE ամսագրին հայտնել էր, որ հարսանիքը տեղի է ունեցել Իտալիայում արարողությանը նախապատրաստվելու շրջանակներում՝ համոզվելու համար, որ հարսանիքն արտասահմանում օրինական է լինելու: