El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Մայա Պողոսյանն իր Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացրել է ամուսնու հետ։ Շիկահեր գեղեցկուհին կադրում կրում է ամառային, եթերային զգեստ, բարձրակրունկներ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Ջերմ կադրին կից Մայան կատարել է հետեւյալ գրառումը․ «1-ին օրը Բալիում»։
Ավելի վաղ Մայա Պողոսյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր երեկոյան կերպարում։ Շիկահեր գեղեցկուհին կադրում կրում էր երնկագույն, երկարափեշ զգեստ, բարձրակրունկներ, իսկ կերպարն ամբողջացնում էին զարդերը․ գոտի, փոքրիկ պայուսակ։ Հմայիչ Մայայի վարսերը հավաքված են, նա վառ շպարով էր։