Գեղեցկուհի Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Instagram-ի Stories բաժնում (այստեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել է ամառային, թեթեւ զգեստով, որն ընդգծել է նրա սլացիկ ոտքերն ու գեղեցիկ արեւայրուքը։ Գեղեցկուհին արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Մայա Պողոսյանը գրառում չի կատարել։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մայա Պողոսյանը ներկայացել էր ամառային, լողափնյա հմայիչ կերպարում։ Նա կրում էր տոպ, երկար վարդագույն, թափանցիկ կիսաշրջազգեստ։ Նա արձակել էր երկար ալիքավոր վարսերը։ Բալիում արված կադրում Մայան կանգնած էր մեջքով։ Լուսանկարն արված էր մայրամուտի գեղեցիկ ֆոնին։ Գեղեցկուհին կանգնած էր ճոճանակի վրա։