El ամսագրի գլխավոր խմբագիր, գեղեցկուհի շիկահեր Մայա Պողոսյանը, ով բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում հետեւորդների հետ կիսվում է գեղեցիկ լուքերով, ցուցադրում է հանգիստը, ամուսնու եւ որդու հետ ժամանցը։
Մայա Պողոսյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր կադր է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ներկայացրել է ամառային, լողափնյա կերպարում։ Կադրում Մայա Պողոսյանը կրում է տոպ, ուլտրակարճ ջինսե կիսատաբատ։ Հրապարակմանը կից Մայան մեկնաբանություն չի կատարել։