Դերասան Ժերար Դեպարդյեն կմարմնավորի խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևին 1986-ին Պրահայի գարնան մասին ֆիլմում։ Այս մասին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Անդրեյ Անտոնիո Լեկան, հաղորդում է CTK պարբերականը։
«Մենք պարոն Դեպարդյեի հետ պայմանագիր ենք ստորագրել։ Սեպտեմբերին Փարիզում կհանդիպենք նրա և նրա թիմի հետ և կքննարկենք ֆիլմի նկարահանման մանրամասները։ Ինչ վերաբերում է Ալեքսանդր Դուբչեկի դերակատարին, նրան պետք է մարմնավորի աշխարհում քաջ հայտնի դերասանը, բայց նրա հետ բանակցությունները դեռ շարունակվում են»,-նշել է Լեկան։
«Մարդու դեմքը» կինոնակարի ռեժիսոր կլինի խորվաթ Լորդան Զաֆրանովիչը։ Սցենարը գրում է սլովակ դերասան Կարոլ Գլավկան, որը դեռևս ավարտել է առաջին մասը։