Դերասան Սարգիս Գրիգորյանին հեռուստադիտողները շուտով հնարավորություն կունենան տեսնելու ապրիլյան քառօրյա պատերազմի մասին պատմող ֆիլմերից մեկում, որը նկարհանել է «Շարմ» հոլդինգը: Տվյալ ֆիլմը մեկն է յոթ փոքր ֆիլմերից, որոնք շուտով հանրության դատին կհանձնվեն: Life.panorama.am-ը կապ հաստատեց Սարգիս Գրիգորյանի հետ' պարզելու ֆիլմի մանրամասների և նկարահանման ընթացքի մասին:

 

«Այս ֆիլմը մեր տղերքի ուժի, սիրո մասին է: Այն ցույց է տալիս, որ պատերազմը կարող է միմյանց կապել նաև սերը, ցույց է տալիս մեր հերոս զինվորների անձնազոհությունը, միմյանց նվիրվածությունը: Կարճ ասած' սա ֆիլմ է, որը պատմում է այն ամենի մասին, ինչին մենք ականատես եղանք ապրիլ ամսին»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

 

Սարգիսի խոսքով' այս անգամ ինքը հանրության առջև կներկայանա տաքսու վարորդի կերպարով, ով շատ տղամարդկանց նման գնում և կանգնում է մեր զինվորների կողքին:

 

Անդրադառնալով իր կերպարի առանձնահատկություններին' Սարգիս Գրիգորյանն ասաց.

 

«Որպես այդպիսին, առանձնահատկություն կերպարս չունի: Նա սովորական մարդ է, ով ընկերների հետ զրույցում տեղեկանալով սահմանի լարվածության մասին' զանգում է կնոջը և հայտնում, որ վաղը պետք է մեկնի Լեռնային Ղարաբաղ»,- մանրամասնեց դերասանը' հավելելով.

 

«Այսինքն' կերպարս վարվում է այնպես, ինչպես որ իրականում քառօրյա պատերազմի ժամանակ վարվեցին շատ շատերը»:

 

Այս ֆիլմում Սարգիս Գրիգորյանի խաղընկերներն են Ռուդոլֆ Ղևոնդյանը, Խորեն Լևոնյանը, Արթուր Կարապետյանը, Լիկա Էլբակյանը և այլք:

 

 

Շարունակությունն` այստեղ: