Վենետիկի 73-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում տեղի է ունեցել չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինի «Ջեքի» (Jackie) ֆիլմի պրեմիերան՝ դառնալով աշխարհի հնագույն կինոստուգատեսի կենտրոնական իրադարձություններից մեկը:
ԱՄՆ-ի այրիացած առաջին տիկնոջ կերպարում հանդես է եկել դերասանուհի Նատալի Փորթմանը: Ֆիլմը պատմում է Ջեքիի կյանքի չորս օրվա մասին նրա ամուսնու՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությունից հետո:
XX դարի ամերիկյան պատմության հերոսուհու մասին ֆիլմ նկարահանելու առաջարկությամբ չիլիացի Լարաինին դիմել էր արվեստակից գործընկեր Դարեն Արոնոֆսկին, որը հանդես է եկել որպես ժապավենի պրոդյուսեր: «Ինձ համար հետաքրքիր էր այդ կերպարը, եւ հետո դա իմ առաջին ֆիլմն է, որում գլխավոր գործող անձը կին է»,- ասել է ռեժիսորը, հաղորդել է ՏԱՍՄՍ-ը: