Տորոնտոյում ամենամյա կինոփառատոնի ընթացքում Նատալի Փորթմանը ներկայացրել է «Լյուսին երկնքում» դրաման, որում մարմնավորում է կին տիեզերագնացի։
Մեծ պրեմիերայի համար օսկարակիր դերասանուհին համապատասխան հագուստ է ընտրել։ Նա կրում էր Dior ապրանքանիշի ժանեկավոր զգեստը, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը եւ բաց էր ուսի հատվածում։
«Սեւ կարապը» ֆիլմում նրա դերի մասին հիշեցնում էր դիմահարդարումը. տպավորություն էր, թե դերասանուհին կրկին բալետի բեմ է բարձրանալու։