Ոճային եւ վայելչակազմ Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին էլեգանտության մարմնավորում է, որը ոգեշնչում է միլիոնավոր աղջիկների ամբողջ աշխարհում։ Բրիտանացի մոդելի գաղտնիքները պարզ են՝ նա զգեստապահարանի դասական իրերը համադրում է սեզոնի ամենաթրենդային իրերի հետ, ինչը նրա կերպարներն ադիական եւ առավելագույնս նորաձեւ է դարձնում։
Սուպերմոդելին նկատել են գնումներ կատարելիս։ Նա պարզ սեւ զգեստ էր ընտրել՝ իդեալական տարբերակ նրանց համար, ովքեր ցանկանում են ընդգծել կազմվածքը եւ կերպարին կանացիություն հաղորդել։ Կերպարն ամբողջացնում էին շագանակագույն սանդալները, Celine-ի արեւային ակնոցը եւ ոսկեգույն վզնոցը։