32-ամյա Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում առանց դիմահարդարման է, եւ ֆիլտրեր օգտագործված չեն։ Երկրպագուներն անհանգստացել են՝ մոդելին տեսնելով այդ տեսքով։ Լուսանկարում նա հոգնած ու ուժասպառ տեսք ունի, իսկ աչքերի տակ մուգ շրջանակներն են նկատվում։ Մեկնաբանությունների հատվածում մոդելը խոսել է գիտակցված ինքնամեկուսացման եւ համընդհանուր կարանտինի կարեւորության մասին։
Թեեւ Ռոուզին կարեւոր թեմա է բարձրացրել, օգտատերերի մեծ մասը քննարկել է ոչ թե նրա ուղերձը, այլ հրապարակված լուսանկարը։ «Ես աչքերի տակ նման շրջանակներ եմ ունենում, երբ երկար աշխատում եմ առանց նորմալ քնելու», «դու հոգնած տեսք ունես, ամեն ինչ լա՞վ է», «պետք է ինչ-որ բան անես դրա համար»։
Սովորաբար Հանթինգթոն-Ուայթլիի մաշկն առողջ ու փայլուն տեսք ունի, այդ պատճառով ամբողջ աշխարհում շատ կանայք հետեւում են գեղեցկության մասին նրա խորհուրդներին։ Բազմաթիվ հարցազրույցներում Ռոուզին խորհուրդ է տվել չմոռանալ, որ խոնավեցումը շատ չի լինում։ Մոդելի կոսմետիկայում խնամքի միջոցների մեծ մասը խոնավեցնող են։
Վերջերս տված հարցազրույցներից մեկում Հանթինգթոն-Ուայլթին հայտնել է, որ ակնեի խնդիրը, որի դեմ երկար ժամանակ պայքարել է, անցել է, երբ ինքը հղի է եղել առաջին երեխայով, սակայն հղիությունից հետո կրկին վերադարձել է։
Աղբյուրը՝ Graziamagazine