Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում կիսվել է «երեկոյան սելֆիով»` արված անկողնում:
Կադրում 38-ամյա դերասանուհին ներկայացել է առանց դիմահարդարման և հիացրել հետևորդներին իր բնական գեղեցկությամբ:
Նազենին հրապարակմանը կից նաև «աչքերի փայլի» մասին գրառում է կատարել:
«Մենք տարբեր ենք, տարբեր են նույնիսկ մեր աչքերը` մեկը մյուսից, մաշկի ծակոտիները, տրամադրությունն ու մեր յուրաքանչյուր մատն անգամ տարբեր է մյուսից: Տարբեր են մեր բնավորություններն ու խնդիրները, տարբեր` մտածողությունը, բայց նույնն է Փայլը)))
Աչքերի փայլն է նույնը, նույն փայլով են փայլում սիրված սրտերն ու լեցուն հոգիները` սիրով լեցուն)))
փայլուն և ժպիտով ասենք ամառվան` կտեսնվենք 2021- ին:
Վաղն արդեն Աշուն է... թող այն մնա լոկ եղանակ»,- գրել է դերասանուհին:
Նշենք, որ լուսանկարն ունի ավելի քան 8 հազար հավանում և հարյուրավոր դրական մեկնաբանություններ` երկրպագուների կողմից: