Հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ աստղերից մեկը` Նազենի Հովհաննիսյանն, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարով է կիսվել:
Կադրում Նազենին Սևանա լճի ափին  դիմավորում է մայրամուտը:
 
Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ 38-ամյա դերասանուհին լուսանկարվել է առանց շպարի և շքեղ զգեստների:
 
Նազենին նաև հուզիչ գրառում է կատարել:

«և թող մայրամուտները գան ու չգնան...
Մարդու կյանքն էլ կես օր է. արևածագից մինչև մայրամուտն ընկած կես օր»,- գրել է նա: